Բավ է պառակտվել
14-03-2015 11:09

«Նաիրիտի» նախկին աշխատակիցները հավաքվել են ՀՀ նախագահի նստավայրի մոտ

«Նաիրիտ» քիմկոմբինատի շուրջ հարյուր աշխատակից հավաքվել է Հայաստանի նախագահի նստավայրի մոտ՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձերը: Նախօրեին նրանք հանդիպեցին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ, սակայն այդ հանդիպումը էլ ավելի ընկճեց նրանց, քանի որ նախարարը սահմանափակվեց այն դիտարկմամբ, որ առայժմ պահանջված գումարը չկա: Ակցիայի մասնակիցները լիահույս են, որ նախագահի վարչակազմում իրենց կհաղորդեն պարտքերը մարելու ստույգ ժամանակացույցը: