Բավ է պառակտվել
12-01-2015 09:09

Հայ դիրքապահները ադրբեջանցիներին թույլ են տվել հանել դիվերսանտներից մեկի դին

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով Տավուշի մարզում Նոյեմբերյանի Բաղանիս և Ոսկեվան գյուղերի հատվածում ադրբեջանական զինուժի կողմից կատարված դիվերսիոն ներթափանցման փորձին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում նշում է, որ հայ դիրքապահները ադրբեջանցիներին թույլ են տվել միջդիրքային տարածքից հանել դիվերսանտներից մեկի դիակը։ 
«Տավուշում տեղի ունեցած դեպքից հետո որոշ ժամանակ շարունակվում էր լարվածությունը: Հայկական ստորաբաժանումները արժանի հակահարված են տվել բոլոր կրակոցներին: ՀՀ ԶՈւ–երի ստորաբաժանումները ելնելով միջազգային մարդասիրական նորմերից թույլատրել են ադրբեջանական կողմին միջդիրքային տարածքից հանել դիվերսանտներից մեկի դիակը»,– ասվում է գրառման մեջ: