Բավ է պառակտվել
19-05-2014 11:11

Խոշոր եղջերավոր կենդանիների հարկադիր սպանդ՝ Կոտայքի մարզում

Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում բրուցելոզի պատճառով 48 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի ենթարկվել է հարկադիր սպանդի: Այս մասին Gisher.news-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը: Նա նշեց, որ լաբորատոր փորձաքննության արդյունքում հաստատվել է, որ կենդանիները վարակված են բրուցելոզով:

՛՛Անցած շաբաթ Կոտայքի մարզի Գեղաշեն համայքնում խոշոր եղջերավոր կենդանիների մոտ հայտնաբերվել է բրուցելյոզ: Հիմա կատարվում է հարկադիր սպանդ: Այս պահին հարկադիր սպանդի է ենթարկվել ձր խոշոր եղջերավոր կենդանի: Գյուղում շուրջօրյա հսկողություն է կատարվում, առանց անասնաբույժի հսկողության խոշոր եվ մանր եղջերավոր կենդանիների մուտքն ու ելքը արգելված է՛՛:
Այժմ ճշտվում է հիվանդ կենդանիների թիվը:

Նշենք, որ բրուցելոզն իրենից ներկայացնում է վարակիչ հիվանդություն, որին բնորոշ են նյարդային, սիրտանոթային, ինչպես նաև ոսկրահոդային համակարգերի ախտահարումները։ Ավելի հաճախ բրուցելոզով հիվանդանում են ընտանի կենդանիները (այծերը, ոչխարները, կովերը, խոզերը), որի հետևանքով նկատվում են վիժումներ, պտուղը մեռած է ծնվում։

Այն մարդկանց փոխանցվում է կենդանիներից:

Սյուզի Ասատրյան