Բավ է պառակտվել
07-06-2016 12:59

Բրիտանացի տիեզերագնացը ՄՏԿ-ից լուսանկարել է Սևանա լիճը (լուսանկար)

Բրիտանացի տիեզերագնաց Տիմ Պիկը Միջազգային տիեզերակայանից լուսանկարել է Սևանա լիճը:

«Սևանա լիճը շրջապատող հիասքանչ լեռները, Հայաստան», - լուսանկարի տակ գրել է տիեզերքից Պիկը, որը տեղադրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում:

Սևանա լիճը` տարածաշրջանի խմելու ջրի հիմնական աղբյուրը, Եվրոպայի և Ասիայի ամենամեծ բարձրադիր լեռնային լճերից է: Այն գտնվում է հայկական լեռնաշխարհի հենց սրտում` ծովի մակարդակից 1914 մետր բարձրության վրա: Լճի երկարությունը հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք ավելի քան 70 կմ է, իսկ նրա ջրային մակերևույթի մակերեսը հասնում է գրեթե 1,5 հազար քառակուսի կիլոմետևրի:

Տիմոտի Նայջել Պիկը Եվրոպական տիեզերական գործակալության բրիտանացի տիեզերագնաց է, փորձարկիչ օդաչու, ով 2015 թ.-ի դեկտեմբերի 15-ին, որպես ինժեներ, տրանսպորտային «Սոյուղ ՏՄԱ-19Մ» տիեզերանավով սկսել է տիեզերական թռիչք դեպի Միջազգային տիեզերակայան: Պիկը հիմնական ՄՏԿ-46/ՄԿՏ-74-ի տիեզերական էքսպեդիցիաների մասնակիցն է: