Բավ է պառակտվել
22-12-2014 08:39

Բրիտանական լրատվամիջոցները խորհուրդ են տալիս ամանորյա գնումները ՌԴ-ում կատարել

Բրիտանական լրատվամիջոցները Մոսկվան անվանել են լավագույն վայրը տոնական գնումների համար՝ ռուբլու անկման պատճառով: Մասնավորապես, Daily Mail-ն ընթերցողներին խորհուրդ է տալիս տնտեսել միջոցները՝ առաջատար բրենդներից նվերներ գնելով ռուսական մայրաքաղաքում: «Եթե Ծննդյան տոնի նվերներ գնելու գործը թողել եք վերջին պահին, ապա այս տարի գնումների լավագույն վայրը Մոսկվան է, որտեղ կարելի է հսկայական միջոցներ տնտեսել՝ ռուսական ռուբլու անկման հետեւանքով»,- գրում է Daily Mail-ը: Այսպիսով, այս տարվա հիթ համարվող «Սառը սիրտ» Դիսնեյի մուլտֆիլմի խաղալիքները Մոսկվայում երկու անգամ ավելի էժան են, քան Լոնդոնում: iPad mini-ն բրիտանական գնորդներին գրեթե 100 ֆունտով ավելի էժան կարժենան, իսկ Cartier ապանջան գնելիս անգլիացիները 13.000 ֆունտ ավելի պակաս կվճարեն: Այս ապրանքների գները շատ խանութներում մնացել են նույնը, ինչ ռուբլու անկումից առաջ: