Բավ է պառակտվել
13-09-2014 15:47

Բրեստի ամրոցում հայ զինվորների հիշատակին արձան կտեղադրվի

Բրեստի ամրոցում նախատեսվում է խաչքար տեղադրել զոհված հայ զինվորների հիշատակին: Այս մասին, այսօր ԱԺ-ում հայտարարել է խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ իր բելառուս գործընկեր Վիկտոր Գուրմինսկիի հետ հանդիպման ժամանակ: Նա նշել է, որ Բրեստի ամրոցում, ի թիվս այլ հերոսների, զոհվել են մոտ 200 հայ զինվորներ, որոնցից միայն 8-ի անունն է պարզվել: Իսկ ընդհանուր առմամբ, Բելառուսի համար պայքարել է մոտ 15 հազար հայ:
«Եղբայրական բարեկամությունը, որը ստեղծվել է մեր ժողովուրդների միջեւ, տարեցտարի զարգանում է ու դրանում անգերազանցելի արժեք ունի ընդհանուր հիշողությունը: Մենք չենք կարող մոռանալ, որ հերոսների շարքում, որոնք առաջինն են իրենց վրա ընդունել ֆաշիստական ժանտախտի հարվածը, եղել են նաեւ հայեր»,-հայտարարել է Գուրմինսկին: