Բավ է պառակտվել
05-04-2016 12:32

ՊՆ-ն շարունակում է հրապարակել զոհված զինծառայողների անունները (ֆոտո)

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով զոհված զինծառայողների լուսանկարներ: 

Կրտսեր սերժանտ Վրեժ Վարդանի Սարգսյանը 26 տարեկան էր, Զինված ուժերում ծառայում էր 2013թ.-ից: Զոհված զինծառայողի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 17:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ վաղը 13:00-ին Գեղարքունիքի մարզ, Փոքր Մասրիկ գյուղում: Շարքային Հարություն Հովհաննես Աբրահամյանը 31 տարեկան էր, Զինված ուժերում ծառայում էր 2013թ.-ից: Զոհված զինծառայողի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 17:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ վաղը 13:00-ին Գեղարքունիքի մարզի Արեգունի համայնքում:

Շարքային Քյարամ Քալալի Սլոյանը 20 տարեկան էր, բանակ էր զորակոչվել 2014թ.-ին: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը վաղը ժամը 12:00-ին Արագածոտնի մարզ Արտաշավանի սգո սրահում:

Շարքային Աղասի Սարմենի Ասատրյանը 20 տարեկան էր, բանակ էր զորակոչվել 2014թ.-ին: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը վաղը ժամը 13:00-ին Մասիս քաղաքի Կայարանի ակումբում: