Բավ է պառակտվել
10-08-2016 12:27

Բորյարսկին Յանա Եգորյանի մասին. նա կպատժեր բոլոր գվարդիականներին` Միլեդիի հետ միասին

Ռուսական կինոյի գլխավոր «դ'Արտանյան» Միխայիլ Բոյարսկին նշել է, թե ինչու մենամարտի չէր հրավիրի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանին և ինչու նրանք երբեք չեն վիճի:

«Սպորտ-էքսպրեսին» տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին` արդյոք կվախենար նա հրավիրել Եգորյանին մենամարտի, Բոյարսկին զարմացրեց իր պատասխանով. «Ի՞նչ եք ասում: Չէ՞ որ մենք նրա հետ բարեկամներ ենք»: «Ես դ'Արտանյան եմ, նա` Եգորյան: Այնպես որ, հազիվ թե մենք նրա հետ վիճենք: Եվ հետո, ես կանանց հետ չեմ մարտնչում», - ասել է Բոյարսկին:

Դերասանը կարծում է, որ Ռուսաստանը ներկայացնող հայ սուսերամարտիկը կխոցեր Միլեդիին առանց հրացանակիրների: «Կպատժեր բոլոր գվարդիականներին` Միլիդեիի հետ միասին», - ասել է նա:

Բոյարսկին նաև նշել է, որ դրամատիկ եզրափակչում ավելի շատ երկրպագում էր Սոֆիա Վելիկայային: «Ինձ թվում էր, որ այս պարագայում ավելի երիտասարդը պետք է զիջի տեղը ավելի փորձառուին: Եգորյանի մոտ ամեն ինչ առջևում է, նա դեռ շատ մրցանակներ կնվաճի: Իսկ Վելիկայան... Դե, ինչ արած: Սոֆիան խելացի կին է, շնորհավորեց իր մրցակցին: Դա ազնվաբարո է», - ասել է Բոյարսկին:

Նա ավելացրել է, որ անտարբեր չէ այդ մարզաձևի նկատմամբ: «Չեմ սիրում, երբ մեր մարզիկները հանդիպում են եզրափակչում: Նրանք երկուսն էլ խելացի են, արժանի բարձր մրցանակների: Մի խոսքով, հաղթեց ընկերությունը», - ավելացրել է դերասանը: