14-10-2016 16:20

Բեսլանի ավտովթարից տուժածներին տեղափոխող ինքնաթիռն արդեն Հայաստան է մեկնում

Երևան մեկնած ինքնաթիռում կա 29 մարդ, այդ թվում` տուժածների ազգականները։

ԱԻՆ ինքնաթիռը Բեսլանից մեկնել է Երևան, օդանավում կա ավտովթարից տուժած 25 մարդ և չորս ազգական,  հայտնեց Հյուսիսային Օսեթիայի կառավարության ղեկավարի տեղակալ Իրբեկ Տոմաևը։

«Ինքնաթիռը թռել է, օդանավում կա 29 մարդ և մեկ դի»,- նշված է հաղորդագրությունում։

Կառավարության տվյալներով` որոշ մարդիկ (10 հոգի) սեփական ուժերով են մեկնել Հյուսիսային Օսեթիայից։

«Ներկա պահին հանրապետության հիվանդանոցներում 10 մարդ կա, որոնք ապահովված են անհրաժեշտ բոլոր դեղամիջոցներով»,- ասաց Տոմաևը։

Վթարը տեղի է ունեցել Բեսլանի մոտ` ժամը 04:30-ին։ Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ուղևորատար ավտոբուսը բախվել է ճամփեզրին կայանած բեռնատարին։ Ավտոբուսում 52 մարդ է եղել, գրեթե բոլորը` Հայաստանի քաղաքացիներ։