Բավ է պառակտվել
30-06-2016 09:33

Երևան է ժամանել Վերին Լարսում մնացած ՀՀ քաղաքացիներին տեղափոխող 2-րդ օդանավը

Հունիսի 30-ին գիշերվա ընթացքում 2-րդ անգամ Ռուսաստանի ԱԻ նախարարության ԱՆ-148 օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց ժամը 07.55-ին` Հայաստան տեղափոխելով Լարսի անցակետի փակման հետեւանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված եւս 48 ՀՀ քաղաքացու:

Առաջին օդանավը ժամանել էր ժամը 02.20-ին, որը տեղափոխել էր 48 մարդու:

Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ ՀՀ ԱԻՆ բժշկական եւ հոգեբանական ծառայությունները շարունակում են հերթապահել օդանավակայանում եւ համապատասխան օգնություն են ցուցաբերում հատուկ չվերթով ժամանող մեր հայրենակիցներին:

Հյուսիսային Օսիայից Երեւան իրականացվող հատուկ չվերթների ուղեւորներին ուղեկցել են Ռուսաստանում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, գնդապետ Արտակ Ղազարյանը, ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ներկայացուցիչները եւ բժիշկները` ուշադրության կենտրոնում պահելով հղի կանանց եւ երեխաներին:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետեւանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, եւ այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը:Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը:
ՀՀ ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը կշարունակի տրամադրել օպերատիվ տեղեկատվություն:

Ժամը 02:20-ին Զվարթնոց միջազգային օդանավակայանում վայրէջք էր կատարել ՌԴ ԱԻՆ ինքնաթիռի 1-ին չվերթը, որը Հայաստան էր տեղափոխել Լարսի անցակետի փակման հետեւանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված 48 քաղաքացու: