Բավ է պառակտվել
03-05-2014 14:00

Մեր երկրի մամուլում սահմանափակումներ մտցնելը թեև դժվար կլինի. մասնագետ

Այսօր լրագրողական լսարանի հետ հանդիպման ժամանակ Երևանի մամուլի ակումբի նախագահ, Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը տեսակետ հայտնեց, որ Freedom House-ի «Մամուլի ազատություն-2014» զեկույցում Հայաստանի մեկ կետով հետընթաց գրանցելը նախորդ տարվա ցուցանիշից՝ ստանալով 62 միավոր, պայմանավորված է քաղաքական միջավայրով: Բանախոսի խոսքով՝ վարկանշային աղյուսակը ձևավորվում է երեք բաղադրիչներ հաշվի առնելով՝ օրենսդրության վիճակ, քաղաքական միջավայր, տնտեսական ազատություններ:
«Առաջինի ու երրորդի առումով մենք ունենք նույն ցուցանիշներն, ինչ նախորդ տարի, մեկ միավորի անկումը պայմանավորված է քաղաքական միջավայրով»,- ասաց նա՝ հավելելով, որ դա կարող է պայմանավորված լինել նախագահական ընտրություններով, ինչպես նաև Հայաստանը՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությամբ, քանի որ Եվրասիական տարածաշրջանում խոսքի ազատությունը հիմնական առաջնահերթություններից չէ:
Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանին դեռ ոչ մեկը չի թելադրում, բայց կարող է ժամանակի ընթացքում դա լինել, թեև դժվար կլինի Հայաստանում սահմանափակումներ մտցնել, քանի որ դա մեծ ռեսուսրներ է պահանջում: