Բավ է պառակտվել
17-11-2014 14:45

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 14-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպքից բացահայտվել է 21-ը, խարդախության 11 դեպքից՝ 10-ը: Բացահայտվել է գողության՝ 15, կողոպուտի և մաքսանենգության՝ 2-ական,  դրամանենգության և խուլիգանության 1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման՝ 1, խարդախության՝ 2, գողության  և մարմնական վնասվածք հասցնելու 4-ական  դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 33-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: