Բավ է պառակտվել
28-04-2016 12:24

Երևանի հիվանդանոցներից արդեն 87 վիրավոր է դուրս գրվել

Ապրիլի սկզբին ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով Երևանի տարբեր բժշկական հաստատություններում գտնվող վիրավորների առողջական վիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում

Քառօրյա պատերազմի հետևանքով տարբեր բժշկական հաստատություններում բուժում է ստացել 125 վիրավոր, հաջորդող օրերին ընդունվել են ևս 34-ը: Մասնագետների համատեղ ջանքերով` արդեն 87 վիրավոր է դուրս գրվել բժշկական կենտրոններից: Այս պահի դրությամբ ծայրահեղ ծանր է գնահատվում 2, իսկ ծանր` 6 վիրավորների առողջական վիճակը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

 ՀՀ առողջապահության նախարարություն ամեն օր տեղեկատվություն է ստացվում վիրավորների առողջական վիճակի շարժընթացի մասին: Ուշադրության կենտրոնում է վիրավորների հետագա վերականգնողական բուժման, ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների ապաքինման կազմակերպումը:

Հաղորդագրության մեջ նշված է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում համակարգել տուժածների առողջական վիճակին վերաբերող յուրաքանչյուր հարց: