Բավ է պառակտվել
18-10-2014 17:47

Տիբեթում 70 ավտոմեքենա է արգելափակվել Լեռնապարների փլուզման հետևանքով

Լեռնապարների փլուզման հետեւանքով մոտ 70 ավտոմեքենաև և 200 մարդ է արգելափակվել Տիբեթի հարավ-արեւմտյան հատվածի մայրուղում, հայտնում է «Սինխուա» գործակալությունը:Լեռնային փլուզումը տեղի է ունեցել այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Չամդո գավառում՝ ծածկելով մետ 100 մ ճանապարհահատած: Ընկած լեռնապարների գումարային ընդհանուր ծավալը կազմել է 9,6 հազար խմ, հայտնում է գործակալությունը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:Ճանապարհը մաքրելու համար տեղական իշխանությունները ծանր տեխնիկա են ուղարկել աղետի գոտի: Փրկարարները տուժածների տարհանման աշխատանքներ են իրականացնում: Նրանց անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվում: Զոհերի մասին դեռեւս չի հաղորդվում: