Բավ է պառակտվել
02-04-2015 09:46

Օխոտյան ծովում տրաուլերի կործանման հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ

Մեծ մասնավոր «Դալնի Վոստոկ» տրաուլերը հինգշաբթի գիշերը կործանվել է Օխոտյան ծովի ավազանում՝ Մագադանից 300 կմ հեռավորության վրա: Տրաուլերում գտնվող 132 ուղևորից 54-ը օտարերկրացիներ էին՝ Մյանմայի, Վանուատույի, Ուկրաինայի և Լատվիայի քաղաքացիներ: Զոհվել է ավելի քան 50 մարդ: Տրաուլերի կործանման մասին ահազանգը ստացվել է Մոսկվայի ժամանակով ժամը 23.39-ին: Ինչպես հայտնել են Կամչատկայի իշխանությունները, ընդհանուր առմամբ, տրաուլերում եղել է Մյանմայի 42 քաղաքացի, Լատվիայի երեք քաղաքացի, Ուկրաինայի չորս քաղաքացի և Վանուատույի հինգ քաղաքացի: Աղբյուրի խոսքով՝ տրաուլերը կործանվելուց առաջ ահազանգ չի տվել: Ինչպես հայտնել է աղբյուրը իրավապահ մարմիններից, եղանակային պայմանները դժվար թե հանգեցնեին տրաուլերի կործանմանը.ծովի ալեկոծումը կազմում էր 1,5 բալ, իսկ տեսանելիությունը՝ մինչև 20 կմ: «Կործանման պատճառը կարող էր դառնալ բարդ սառցային իրավիճակը», - հայտնեց ՌԴ Կամչատկայի ԱԻՆ-ի ներկայացուցիչը: Կամչատկայի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ արտակարգ իրավիճակի հնարավոր պատճառներից է ձկնորսության ժամանակ անվտանգության տեխնիկայի խախտումը: Նավի կապիտանի երրորդ օգնական Անատոլի Մարվինյուկի խոսքով՝ կործանումը տեղի է ունեցել 100-տոննա ծավալով ցանցը նետելու ժամանակ: Ըստ նախնական տեղեկության՝ կործանման պատճառը կարող էր հանդիսանալ ձկնորսության ժամանակ անվտանգության տեխնիկայի կանոնների խախտումը: Օխոտյան ծովում տրաուլերի կործանման փաստով հարուցվել է քրեական գործ «ծովային տրանսպորտի գործածման անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան» հոդվածով: