Բավ է պառակտվել
07-11-2016 13:12

Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 50 չվերթ է հետաձգվել

Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով տասնյակ չվերթեր չեղյալ են հայտարարվել Մոսկվայի օդանավակայաններում։

Մոսկվայի օդանավակայաններում 35 չվերթ է չեղյալ հայտարարվել, 74-ը` հետաձգվել:

 Ըստ տվյալների` «Դոմոդեդովո» օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 4 չվերթ, 21-ը հետաձգվել է, «Շերեմետևոյում» 31-ը չեղյալ հայտարարվել և 53-ը հետաձգվել։

Մոսկվայում և հարակից շրջանների որոշ հատվածներում տեղումների քանակը ամսական նորմայի մեկ երրորդն է կազմել։

ԱԻՆ-ի մոսկովյան վարչությունը ուժեղ բքի և մերկասառույցի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել։

Նախօրեին մայրաքաղաքում տեղացած առատ ձյան պատճառով հետաձգվել է ավելի քան 60 ավիաչվերթ։