Բավ է պառակտվել
07-02-2015 10:35

Ավելի քան 3 մլն ներգաղթյալ ՌԴ-ում ռուսերենի, պատմության և իրավունքի քննություն կհանձնի

Այս տարի Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունը մտադիր է 3.4 մլն ներգաղթյալների գիտելիքներն ստուգել ռուսաց լեզվի, պատմության և իրավունքի բնագավառում: 
«2015 թվականին թեստավորման պետք է մասնակցի շուրջ 3.4 մլն օտարերկրյա քաղաքացի, որոնցից 1.5 միլիոնը լրացուցիչ պատրաստվածության կարիք կունենա», -հայտարարել են դաշնային ծառայությունում: 
«Այսօր մեր երկրում գործում է օտարերկրացիներին ռուսերեն, պատմություն և հիմնական օրենսդրությունն ուսուցանող 334 դասընթաց: Դրանցից 108-ն անցկացվում են Միգրացիոն ծառայության աջակցությամբ և անվճար են»,-ասել են գերատեսչությունից: