Բավ է պառակտվել
15-06-2016 12:59

Հայաստանից ավելի քան 200 սպա կսովորի Ռուսաստանի ռազմական բուհերում

Ավելի քան 200 հայ զինվորական այս տարի կսկսի սովորել ռուսական ռազմական բուհերում, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն իր գործընկեր Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ։

«Մեզ բավարարում են մեր համագործակցության տեմպերն ու հագեցվածությունը։ Մենք համագործակցում ենք տարբեր ուղղություններով, առանձին կարող եմ նշել կրթական ուղղությունը. ձեր սպաների մեծ մասն արդեն սովորում է մեր ուսումնական հաստատություններում», — ասել է Շոյգուն։

Նրա խոսքով` այս տարի հայտ է ներկայացվել ավելի քան 200 սպայի համար, և Մոսկվայում «պատրաստ են աջակցել դրան»։

«Հուսով ենք, որ ձեր սպաները արժանի կրթություն կստանան», — ասել է Շոյգուն` ավելացնելով ռազմական ոլորտում երկու երկրների համագործակցության բարձր մակարդակը։

Օհանյանն իր հերթին հայտնել է, որ ուրախ է հանդիպման և ռազմական համագործակցության հարցերով որոշ հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելու հնարավորության համար։

«Կարծում եմ` մեր պարբերական հանդիպումները և համատեղ միջոցառումները բարի ավանդույթ են դարձել և մեկ անգամ ևս վկայում են, որ մեր հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և մեր համագործակցությունը պաշտպանական ոլորտում դինամիկ զարգանում է», — ասել է Օհանյանը։