Բավ է պառակտվել
16-03-2016 11:54

200-ից ավելի հայ ուսանողներ կսովորեն Ռուսաստանի բուհերում

Մարտի 30-ից ապրիլի 1-ը Կառավարության տանը տեղի կունենա «Կրթություն` ХХI դար» ցուցահանդեսը, որի ընթացքում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը մրցութային կարգով կընտրի ավելի քան 200 դիմորդի` ՌԴ բուհերում անվճար սովորելու համար: Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Օլեգ Շապովալովը նշել է, որ այս տարի հայաստանցի դիմորդների համար 223 անվճար տեղ է հատկացվել. «Թիվը տարեցտարի ավելանում է, ինչը չի կարող մեզ չուրախացնել: Մենք աշխատում ենք, որ տաղանդավոր մարդիկ կարողանան սովորել Ռուսաստանում և ստանալ լավ կրթություն»: Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը վստահություն հայտնեց, որ հայ ուսանողներն իրենց գիտելիքները կծառայեցնեն հայրենիքին. «Ռուսաստանում կրթվելուց հետո նրանք կվերադառնան Հայաստան և կաշխատեն տարբեր ոլորտներում` այդ կերպ զարգացնելով Հայաստանը: Ի դեպ, մրցույթը խիստ է լինելու: Հետաքրքրվածությունն էլ մեծ է, արդեն 389 դիմում ենք ստացել: Փաստաթղթերն ընդունվում են մինչև մարտի 18-ը»: