Բավ է պառակտվել
26-09-2016 12:53

ՀՀ-ում 20-ից ավելի մարդ մեղադրվում է գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված ՔԳ–ի շրջանակում

Հայաստանում 20-ից ավելի մարդ մեղադրվում է աշխատանքի տեղավորելու պատրվակով գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է աշխատանքի տեղավորելու պատրվակով քաղաքացիներից գումար հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 21 անձի, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

Նախնական քննության տվյալներով, Սյունիքի մարզի բնակիչ, մասնագիտությամբ բժիշկ Մ.Քարամյանը, աշխատելով բժշկական կենտրոնում որպես բժիշկ-սոնոգրաֆիստ, ճանաչել է Կապանի և Քաջարանի բնակիչներից շատերին։ Խաբեության եղանակով գումարներ հափշտակելու նպատակով` նա, ձեռք բերված ապացույցների համաձայն, պատրանք է ստեղծել, թե կարող է իր կապերի միջոցով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունում աշխատանքի տեղավորել ցանկացած անձի։

Պատրաստակամություն հայտնելով հանդես գալ ենթադրյալ միջնորդի դերում՝ նա երկու տասնյակ անձանց դրդել է որպես առևտրային կաշառք իրեն փոխանցել տարբեր չափի գումարներ, և, առանց որևէ գործողություն կատարելու, հափշտակել է գումարները և ծախսել անձնական կարիքների համար։ Քննությամբ պարզվել է հափշտակված գումարի չափը։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Մ.Քարամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-38-200-րդ հոդվածի 1-ին մասով (առևտրային կաշառքի փորձ` հանցակցությամբ) և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):

Ըդն որում, 15 քաղաքացու մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-200-րդ հոդվածի 1-ին մասով (առևտրային կաշառքի փորձ` հանցակցությամբ), 3 քաղաքացու՝ ՀՀ քրեական ՔՕ 34-200-րդ հոդվածի 1-ին մասով և 34-200-րդ հոդվածի 2-րդ մասով (Առեւտրային կաշառք, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից), ևս 2 քաղաքացու՝ ՀՀ ՔՕ 34-200-րդ հոդվածի 2-րդ մասով (Առեւտրային կաշառք, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։