Բավ է պառակտվել
02-05-2015 10:54

Մոսկվայում Հաղթանակի շքերթում կմասնակցի ավելի քան 15 հազար մարդ

Մեծ Հայրենական պատերազմում տարած Հաղթանակի 70-ամյակը Մոսկվայում կտոնեն ավելի մեծ շուքով, քան 10 տարի առաջ: Այդ մասին հարցազրույցում պատմեց ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը: Գլխավոր միջոցառումը՝ Մոսկվայի շքերթը, կսկսվի մայիսի 9-ին՝ 10:00-ին: Շքերթին կմասնակցի ավելի քան 15 հազար մարդ: Այն կազմված է լինելու երկու մասից՝ ժամանակակից և պատմական: Պատմական մասում զինվորները կհայտնվեն 70-ամյա պատմություն ունեցով զինվորական համազգեստով: Նրանք քայլերթի ժամանակ հանդես կգան ճակատի և Կարմիր բանակի զորամասերի և միավորումների դրոշներով և զինանշաններով: Բացի այդ ներկայացված կլինի այն ժամանակների ռազմական տեխնիկան: Ցուցադրության ժամանակ կներկայացվեն նաև ժամանակակից զինատեսակները և ռազմական տեխնիկան: Իվանովը նշեց այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են ՌՍ-24 «Յարս» հրթիռային համակարգը, զրահամեքենաները, գերստույգ հրետանին: Ռուսաստանում բնակվող 2,5 մլն. պատերազմի վետերաններին և մասնակիցներին բնակարան ապահովելու նպատակով կհատկացվի 12,5 մլրդ. ռուբլի: Եվս 12,3 մլրդ. ռուբլի կծախսվի վետերաններին տոնի կապակցությամբ գումար հատկացնելու նպատակով: Ավելի վաղ ՌԴ նախագահ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաղորդել էր, որ Մոսկվայում մայիսի 8-10 նախատեսվող հանդիսություններին նախատեսված է շուրջ 30 պետության առաջնորդների և վարչապետների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարների մասնակցությունը, մսվաորապես, ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի: Սակայն որոշ առաջնորդներ չեն կարողանա մասնակցել շքերթին իրենց հագեցված օրացույցի պատճառով. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: