20-01-2015 13:48

Արա Աբրահամյանի դեմ ստորագրահավաքին միացել է ավելի քան 1000 քաղաքացի

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ու նրա տեղակալ Լեւոն Մուկանյանի դեմ ստորագրահավաքին 3 օրվա ընթացքում միացել է ավելի քան 1000 քաղաքացի:

Հիշեցննեք որ ստորագրահավաքը մեկնարկել է հունվարի 16-ին: Նախաձեռնողներին զայրացրել է մասնավորապես Արա Աբրահամյանի լռությունը՝ կապված Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ոճրագործությանը: «ՌՀՄ-ն որեւէ քննադատական հայտարարություն չարեց՝ երբ Ռուսաստանը հրաժարվեց Հայաստանին հանձնել Գյումրիում 6 մարդու սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին: Նա ընդհանրապես անտեսեց այդ ոճրագործությունը եւ չցանկացավ ընդհատել իր գիշերային ակումբների զվարճանքներն ու համերգները: Միակ արձագանքողը եղավ Լեւոն Մուկանյանը, ով սոցցանցերում կոչ էր անում հեռու մնալ հակառուսական քաղաքականությունից, իսկ արդարություն պահանջող ցուցարարներին էլ մեղադրեց խամաճիկային պահվածքի մեջ: Այս ամենը հայերի համբերության վերջին կաթիլն էր: Մենք կոչ ենք անում ժողովրդի ապագայի մասին սրտացավ բոլոր հայերին եւ հայկական կազմակերպություններին իրենց հասանելի բոլոր միջոցներով նպաստել Արա Աբրահամյանի եւ Լեւոն Մուկանյանի հրաժարականներին»,- ասված է հայտարարության մեջ: