Բավ է պառակտվել
17-01-2015 08:28

Դատախազը պահանջել է 6,5 տարի ազատազրկում Վարդան Պետրոսյանի համար

Երեկ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի գործով հանդես եկող դատախազ Արթուր Սարգսյանը, ընթերցելով մեղադրական խոսքը, պահանջել է դերասանի համար 6,5 տարի ազատազրկում՝ 3 տարով նրան զրկելով վարորդական իրավունքից: Հիմնավորելով իր պահանջը՝ դատախազը նշել է, որ վթարի պահին Պետրոսյանը հեռախոսով է խոսել, մեքենայի արագությունը գերազանցել է 71 կմ/ժ, և մեքենաները բախվել են ոչ ծանրաբեռնված ճանապարհին: Վարդան Պետրոսյանը ձերբակալված է 2013 թվականի նոյեմբերից, 2013 թվականի հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի արդյունքում զոհվել է երկու երիտասարդ՝ զարմիկներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները: Դերասանը մեղադրվում է երթևեկության կանոնների և տրանսպորտային միջոցների օգտագործման խախտման մեջ, որը անզգուշության արդյունքում դարձել է երկու կամ ավելին անձանց մահվան պատճառ: Մեղադրանքի հաստատման դեպքում նրան սպառնում է 4-ից 10 տարի ազատազրկում: