Բավ է պառակտվել
12-08-2016 13:32

Ապագայի մարտական ինքնաթիռը կարող է թռչել առանց օդաչուի

Ռուսաստանում առանց օդաչուի թռչող նոր սերնդի մարտական ինքնաթիռներ են նախագծում: Նոր սերնդի մարտական ինքնաթիռները կթռչեն առանց օդաչուի, սակայն, ռազմական օդաչուներից հրաժարվել Ռուսաստանը չի պատրաստվում, ասել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար բանակի գեներալ Պյոտոր Դեյնեկինը:
«Ի սկզբանե մեծ կասկածներ կային անօդաչու թռչող սարքերի օգտագործման շուրջ, իսկ հիմա միայն ծույլերը չեն կիրառվում դրանք տարատեսակ ոլորտներում` սկսած գյուղատնտեսությունից մինչև մարտական: Հետևաբար վստահ եմ, որ օրը, երբ ինքնաթիռները կարող են առանց օդաչուի թռչել սարերի հետևում չէ: Սակայն, ապագան անօդաչու ինքնաթիռների և օդաչուներով կառավարվող ինքնաթիռների ողջամիտ համադրմանն է պատկանում», - ասել է Դեյնեկինը: