31-01-2014 14:56

Բանապահպանության նախարարը ներկայացրեց այս տարվա գերակա ծրագրերը

 Այսօր Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, հրավիրված ասուլիսին ներկայացրեց, այս տարվա համար նախարարությանը հատկացված 2,3 մլրդ դրամ կազմող բյուջեն, ինչ ծրագրերի իրականացմանը պիտի ուղղեն, որոնք են առաջիկա անելիքները ու նշեց, որ կյանքի կոչելու 23 ծրագիր կա։

ՙ2014թ-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված երեք գերակա խնդիր ունենք. Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համադրում, «Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծում» ծրագրի իրականացում և ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ապօրինի և տիրազուրկ հորատանցքերի լուծարում՚, -ասաց նախարարը։
Նար խոսքով՝ Սևանա լճում, նախատեսվում է 3 ծրագիր իրականացնել՝ ձկնատեսակների համալրում, ապա անտառմաքրման աշխատանք և գիտական ուսումնասիրություններ։ Լրացուցիչ միջազգային ծրագրերով իրականացնելու են նաև անտառտնկման ծրագրեր:
Արամ Հարությունյան հավաստմամբ, տարվա 4-րդ եռամսյակում Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների՝ գեղարքունի և ամառային իշխանի պոպուլյացիայի համալրման նպատակով մոտ 366 600 հատ մանրաձուկ բաց կթողնվի լիճ, որը կարժենա մոտ 60 մլն դրամ։

Հատկապես տագնապալի է էնդեմիկ իշխանի վիճակը, որը լիովին զրկվել է բնական ձվադրավայրերից և երկար տարիներ ամբողջությամբ կախում ունի արհեստական վերարտադրությունից, իսկ իշխանի 4 ենթատեսակներից երկուսը՝ ձմեռային իշխանը և բոջակը, արդեն իսկ անհետացել են։ Սևանա լճի ձկան պաշարների համալրումն արհեստական բուծման միջոցով խիստ անհրաժեշտ է գեղարքունու և ամառային իշխանի բնական պայմաններում գոյատևելը երաշխավորելու համար»,- ասաց նա։
«Սյունիքի մարզում բնական ռեսուրսների և պահպանվող տարածքների կառավարման բարելավմանը հարակից նախատեսվում է իրականացնել համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված միջոցառումներ», - նշեց նախարարը։ Ծրագրի բյուջեն 8, 25 մլն եվրո է։

Նախարարը կարևորեց նաև Արարատյան դաշտի խնդիրները. «Վերջին տարիներին այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ 2014-ին հնարավորություն ունենք կոնկրետ արդյունքներ ցուցադրելու»,- ասաց նա և նշեց, որ անօրինական խորքային հորերի լուծարման աշխատանքներն այսօր արդեն սկսել են և արդեն իսկ լուծարված և կոնսերվացված են շուրջ 50 խորքային հորեր։