Բավ է պառակտվել
01-11-2014 14:19

Գայլերի ավելացող հարձակումները էկոհամակարգի խախտվածության արդյունք են.բնապահպան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բնապահպան Կարինե Դանիելյանը համոզմունք հայտնեց, որ անպայման պետք է հատուցել այն գյուղացիներին, որոնք տուժել են գայլերի հարձակումներ: «Գայլերի մասսայական որսով հարձակումը գյուղերի վրա չեն կանգնեցնի, քանի որ հարձակման մեջ ավելի լուրջ խնդիրներ կան»,-նշեց բնապահպանը: Բանախոսի խոսքով՝ գայլերի ավելացող հարձակումները էկոհամակարգի խախտվածության արդյունք են: «Անտառների ոչնչացմամբ, որսորդությունը, բնական էկոհամակարգերի ոչնչացումը գայլերի կերային բազան են ոչնչացնում»,-ընդգծեց Կարինե դանիելյանը:
Ասուլիսին մասնակից Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանն էլ հայտնեց, որ գայլերի նկատմամբ սպանդը կանխելու նպատակով նամակով դիմել են վարչապետին, սակայն որևէ արձագանք չեն ստացել: Նամակում առաջարկվել է գայլերի չափավոր որս կատարել, ստեղծել արհեստական կերակրաբազա գայլերի համար, հնարավորություն տալ տնտեսություններին ձեռք բերել գելխեղդ շներ, ինչպես նաև դադարեցնել որսը այն կենդանիների նկատմամբ, որոնք գայլերի համար կերակուր կարող են լինել:
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ գայլերին սպանելու պարգևավճարներ հատկացնելու համար ՀՀ բնապահպանության նախարարությանը կտրվի 20 միլիոն դրամ։ Գումարը նախատեսված է 200 գայլի համար՝ յուրաքանչյուր գայլ սպանելու համար պարգևավճարը կազմում է 100 հազար դրամ։