08-07-2014 20:42

87-ամյա բնակիչը 4-րդ հարկից ընկել է


Փրկարար ծառայությունը հուլիսի 8-ին, ժամը 04.00-ին տեղեկություն է ստացել, որ Երեւանի Վ. Համբարձումյան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկից քաղաքացի է ընկել ցած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բակում հայտնաբերել են Ռ. Ն.-ի (ծնվ. 1927թ.) դին: