Բավ է պառակտվել
12-09-2014 15:51

ՀՀ բնակչության 90%-ը վստահում է Հայոց բանակին.GALLUP

Այսօր կայացած ամուլիս ասուլիսի ընթացքում GALLUP International association-ի հայկական ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը, ներակացնելով «Ադրբեջանի երազախաբությունը»,-հետազոտության արդյունքները նշեց, որ ՀՀ-ում հարցման մասնակիցների 56%-ը վստահ են, որ ՀՀ Զինված ուժերը և ԼՂՀ Պաշտպանության բանակը արժանի հակահարված են հասցրել ադրբեջանական կողմին: «Հարցումն իրականացվել է այս տարվա օգոստոսի 8-ից 17-ն ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ բոլոր մարզերում և Երեւանի բոլոր վարչական շրջաններում, պատասխանողների թիվը եղել է 1067 մարդ»,-ընդգծեց Նավասարդյանը: Բանախոսի խոսքով՝ հարցին, թե որոնք են ներկա պահին պետության առջև ծառացած ամենակարեւոր խնդիրները՝ 40% տոկոսը նշել է պատերազմական իրավիճակը, 35%-ը՝ գործազրկությունը:
Հարցման մասնակիցները պատասխանել են նաեւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում օգոստոսին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հարցերին:
«24%-ը նշել է, որ Ադրբեջանը, գիտակցելով, որ տանուլ է տալու բանակցային գործընթացում, փորձում է հրահրել նոր ռազմական հակամարտություն, 24%-ը նշել է, որ այս իրավիճակը Ադրբեջանին թելադրվում է արտաքին ուժերի կողմից, 18%-ը նշել է, որ Ադրբեջանը հրահրում է ռազմական հակամարտություն, որպեսզի զսպի ներքին խնդիրները, 13%-ի կարծիքով էլ Ադրբեջանն օգտվում է ՀՀ ներքաղաքական խնդիրներից»,- հայտնել է Արամ Նավասարդյանը:
Հարցման մասնակիցները պատասխանել են նաեւ ՀՀ ԶՈՒ հանդեպ վստահության հարցին: «56%-ը նշել է, որ վստահ է, որ ՀՀ զինված ուժերը և ԼՂՀ պաշտպանության արժանի հակահարված են հասցրել ադրբեջանական կողմին, 34%-ը նշել է, որ ավելի շուտ վստահում են բանակին»,- ընդգծել է Նավասարդյանն ու հավելեց, որ ընդհանուր առմամբ 90% վստահություն կա հայոց բանակի նկատմամբ: