31-12-2013 09:34

Ինչպիսի՞ տարի է մեզ սպասում

Նոր տարուն հաշված ժամեր են մնացել և իմաստուն ու շրջահայաց օձին կփոխարինի կենսախինդ, նպատակասլաց և արդարամիտ ձին: Տարվա տիրակալը, ըստ արևելյան հորոսկոպի, կապույտ ձին է, տարերքը՝ փայտը, հովանավորը մետաղը:
Կապույտ Փայտե ձին իր իրավունքների մեջ կմտնի 2014թ, հունվարի 31-ից: Կենդանակերպի նշաններից Ձին ամենաուժեղներից է: Ձին ազատության խորհրդանիշն է, հետևաբար եկող տարում հաջողությունների կհասնեն բոլոր նրանք, ովքեր հրաժեշտ են տվել կարծրատիպերին, նոր, թարմ մտքերով ու համարձակ մարդիկ են: Տարին հատկապես հաջող կլինի մտավոր աշխատանքով զբաղվողների համար: Ընդհանուր առմամբ` տարին հանգիստ ու կայուն կլինի: Այս տարի հաջող է ճամփորդությունների ու նոր տպավորությունների համար: