Բավ է պառակտվել
03-11-2015 08:35

Ըստ Bloomberg-ի՝ Հայաստանը ամենաառողջ երկրների ցանկում 79-րդն է

Հայաստանը Bloomberg-ի հրապարակած ցուցակում բնակչության առողջական վիճակի առումով 145 երկրներից 79-րդ տեղում է: Ուսումնասիրություններն անցկացվել են ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի և առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների հիման վրա: Օբյեկտիվ պատկեր ստանալու համար վարկանիշը կազմելու ժամանակ մասնագետները հիմնվել են միայն այն երկրների տվյալների վրա, որոնց բնակչության քանակը գերազանցում է մեկ միլիոնը: Ցուցակը կազմվել է` հաշվի առնելով հետևյալ «ռիսկային» գործոնները` բնակչության մեկ անձի հաշվով ծխողների քանակը, բարձր խոլեստերինով, ճնշման խնդիրներով տառապող, գիրության հակում ունեցող, ինչպես նաև վարակակիր անձանց քանակը: Հաշվարկների արդյունքում Սինգապուրն առաջին տեղում է 89,45% ցուցանիշով: Երկրորդ տեղում է Իտալիան 89,07%-ով, եռյակը եզրափակում են Ավստրալիայի բնակիչները` 88,33%: Առաջին տասնյակում են Իսրայելը, Իսպանիան, Նիդեռլանդները, Շվեդիան և Գերմանիան: ԱՄՆ-ն 66,84%-ով 33-րդ տեղում է: Ռուսաստանը զբաղեցրել է 97-րդ տեղը 26,44%-ով: Ինչ վերաբերում է Հայաստանի հարևան Թուրքիային, ապա այն 44-րդ տեղում է, Իրանը` 76-րդ, Վրաստանը` 71-րդ, իսկ Ադրբեջանը` 87-րդ: Նշենք, որ, ըստ, Համաշխարհային տնտեսական ֆորումի հայտարարությանը, «առողջ» բառը կարելի է տարբեր կերպ հասկանալ: Առողջության տեսանկյունից ամենավատ վիճակում է գտնվում Սվազիլենդի բնակչությունը` այդ երկիրը փակում է Bloomberg-ի վարկանիշային ցուցակը: