Բավ է պառակտվել
09-12-2015 11:42

Եղվարդի խճուղում «Գազել» է շրջվել

Դեկտեմբերի 8-ին, ժամը 18:30-ին ՏԿԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով «Գազել» է շրջվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես E350» մակնիշի և 31 համարի երթուղուն պատկանող «Գազել» մակնիշի ավտոմեքենան: Տուժածներին անմիջապես տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Տուժածներ Գագիկը, Կարենը և Տիգրանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր: «Արմենիա» բժշկական կենտրոնից մեզ տեղեկացրին, որ 2 հնարավոր է` տուժածներին տեղափոխեն այլ հիվանդանոց: