Բավ է պառակտվել
20-10-2014 15:16

ՀՀ Ոստիկանությունը հարցաքննության ժամանակ խախտում է վկաների իրավունքները.ԲՀԿ

Այսօր խորհրդարանում մեկնարկաց քառօրայի ժամանկ  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը՝ մեկնաբանելով օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի՝ 2013թ.-ն ամփոփող զեկույցը հայտարեց, որ ՀՀ ոստիկանությունը վկաների հարցաքննության ժամանակ իրավունքներ է խախտում: «Հաճախակի են դեպքերը, երբ վկաների հարցաքննությունից հետո ոստիկանությունը նրանց արդեն որպես մեղադրյալ է ճանաչում»,-ընդգծեց պատգամավորը: Ըստ նրա` մարդու իրավունքների ոտնահարումը դարձել է ավանդույթ և քարացած բնույթ է կրում: «Այդ խախտումների համար պատասխանատու պետական մարմինները դրանք ուղղելու համար ոչինչ չեն անում: Նրանք ոչ մի խախտում չեն տեսնում, և երբ նման հարցեր են առաջադրվում, իսկույն հայտարարում են, որ գործում են բացառապես օրենքի շրջանակներում», - եզրափակեց Վարդանյանը: