04-10-2014 19:07

Բժիշկների հերթական զոհը

«Շենգավիթ վարչական շրջանում՝ Արարատյան փողոցում, նախօրեին 30-ամյա մի կին մոտ 50 հատ դեղահաբ է խմել և մահացել: Ասում են, թե վերջինս ինչ-որ աղանդավորական կազմակերպության է հարել»,-նման բովանդակությամբ նյութ այսօր առավոտվանից կարելի հանդիպել տեղական գրեթե բոլոր լրատվական կայքերում, սակայն news.gisheru-ի թղթակիցն անձամբ է այցել հանգուցյալի հոգեհանգստ արարարողությանն ու տեղում պարզել, որ 30-ամյա Նազիկը երեք օր առաջ սննդային թունավորումով տեղափոխվել է հիվանդանոց, ուր վերջինիս սխալ դեղանիջոց են ներարկել. «նազիկը երկար ժամանակ թունավոր զոբեվ էր հիվանդ , հիվանդանոցում իրեն համար հակացուցված դեղ են ներարկել, ռեկացիայի մեջ է ընկել ու երեկ մահացել»,-պատմեց հանգուցյալի հարևանուհին:
Նաև տեղեկացնաք, որ նա ոչ մի աղանդավորական կառուցի չի հարել, ուներ երեկ երեխա և ինչպես հարևաններն են փաստում օրինակելի ընտանիք էին: Նշենք , որ այսօր Նազիկի դստեր 10-ամյակն էր:

Տաթև Առաքելյան