Բավ է պառակտվել
15-04-2016 09:28

Գործարար Լևոն Հայրապետյանին 4 տարվա ազատազրկման են դատապարտել

Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը գործարար Լեւոն Հայրապետյանին 4 տարվա ազատազրկման է դատապարտել՝ նրան մեղավոր ճանաչելով 700 հազար դոլարի չափով խարդախություն կատարելու համար: «Դատարանը որոշել է Հայրապետյանին մեղավոր ճանաչել ՌԴ ՔՕ 159-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն եւ 4 տարվա ազատազրկման դատապարտել ընդհանուր ռեժիմի բանտում»,- վճիռը հրապարակել է դատավորը: Դատարանը հաստատել է, որ Հայրապետյանը փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից 700 հազար դոլար է վերցրել նրա որդու պատիժը մեղմելուն նպաստելու համար, սակայն իրականում չի կարողացել ազդել դատավճռի վրա: