Բավ է պառակտվել
03-03-2015 14:08

Ռուսաստանը միջազգային հետախուզում է հայտարարել ադրբեջանցի գործարարի նկատմամբ

Ռուսաստանը միջազգային հետախուզում է հայտարարել Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին տեղեկատվությունը տեղադրված է «Ինտերպոլի» կայքում: Այդ տեղեկատվության մեջ ասվում է, որ Գյանջայի բնակիչ 53-ամյա Իսա Հուսեյնովը մեղադրվում է խոշոր չափի խաբեբայության մեջ: Քանի որ Հուսեյնովը լքել է Ռուսաստանը, նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Նշենք, որ Հուսեյնովը Ռուսաստանում զբաղվել է գործարարությամբ: