Բավ է պառակտվել
24-06-2015 08:20

Արմեն Հարությույանն ընտրվեց ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորները ընտրեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորներ։ Ընտրության արդյունքներով՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության նոր դատավոր է ընտրվել Արմեն Հարությունյանը՝ ստանալով քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների բացարձակ մեծամասնությունը։ Քվեարկված 191 քվեաթերթիկից անվավեր է ճանաչվել 34-ը։ 157-ից Արմեն Հարությունյանի օգտին քվեարկել են 119-ը, Արա Ղազարյանի օգտին՝ 15, Լիանա Հակոբյանի օգտին՝ 23։  Արմեն Հարությույանն ընտրվեց ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր՝ 9 տարի ժամկետով։ Հիշեցնենք, որ ՀՀ-ի կողմից ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում առաջադրվել էին 3 թեկնածուներ՝ Արմեն Հարությունյան, Արա Ղազարյան և Լիանա Հակոբյան։