Բավ է պառակտվել
30-07-2015 15:06

Նաիրիտցիները նստացույց են սկսել

Կառավարության շենքի դիմաց «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատողները նստացույց են սկսել՝ չնայած այն բանին, որ կառավարության նիստին հայտարարվեց, որ ամբողջ աշխատավարձի պարտքը կմարվի առաջիկա երկու օրերին: Հայտարարությունից կարճ ժամանակ հետո նաիրիտցիները փակեցին Տիգրան Մեծ պողոտան՝ իրենց անվստահությունը հայտնելով Էներգետիկայի նախարարի հայտարությանը, թե առաջիկա երկու օրվա ընթացքում ամբողջությամբ կմարվի աշխատողների աշխատավարձի ողջ պարտքը: Ոստիկանությունը ցուցարարներին տեղափոխեց մայթ, սակայն ինչպես հայտարարեց «Նաիրիտ»–ի մամուլի ծառայության նախկին ղեկավար Անուշ Հարությունյանը, չեն հեռանալու տարածքից այնքան ժամանակ, մինչև վերջին աշխատողի աշխատավարձի պարտքը չվճարվի: «Մինչ օրս մարել են 700 հոգու աշխատավարձի պարտք, ինչպե՞ս են երկու օրում մարելու 1000 աշխատողինը: Ինչպե՞ս վստահել նրանց, եթե անընդհատ ժամկետը հետաձգում են: Նախարար Զախարյանն ասաց, որ ֆինանսական խնդիրներ չունեն, ինչն էլ նշանակում է, որ պարզապես մեր գումարները բանկերում ևս մի քանի օր են ցանկանում պահել՝ գումար աշխատելու համար»,-ասաց նա: