Բավ է պառակտվել
17-11-2016 13:32

Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանը հարցաքննությունից տեղափոխվել է հիվանդանոց

Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանին նոյեմբերի 17-ի առավոտյան հարցաքննությունից տեղափոխվել է հիվանդանոց:

Բուժզննումից հետո նախկին պաշտոնյան դուրս է գրվել է բժշկական հաստատությունից: Հովհաննիսյանը հիվանդանոցից մեկնել է ժամը 12-ին: Ըստ աղբյուրի, նա բուժումը կշարունակի ամբուլատոր պայմաններում:

Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ, հայազգի Մարատ Հովհաննիսյանը կասկածվում է Կրեստովսկի կղզում «Զենիթ-Արենա» ֆուտբոլային մարզադաշտի շինարարության համար պայմանագիրը կնքելիս ավելի քան 50 միլիոն դոլար յուրացնելու մեջ։