Բավ է պառակտվել
09-07-2018 14:37

ՀՀ նախկին ԱԳՆ շենքը կվերածվի բիզնես կենտրոն

Հայաստանի արտաքին գործերի նախարարության նախկին շենքը կվերափոխվի բիզնես կենտրոնի, երկուշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան։

Կառավարության N2 շենքը, որտեղ նախկինում գտնվում էր արտաքին գործերի նախարարությունը, 2012 թ.–ին 51,27 մլն դոլարով վաճառվել է շինանարական «Տանգո» ընկերությանը, որի սեփականատերն է հայկական ծագմամբ արգետինացի միլիարդեր Էդուարդո Էռնեկյանը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ արգենտինացի գործարար Էդուարդ Էռնեկյանը խոստացել է կառուցել նույն տեղում հայտնի միջազգային ապրանքանիշի հինգաստղանի հյուրանոցային համալիր` պահպանելով շենքի պատմամշակութային ու արտաքին տեսքը։ Ընդ որում, տեղեկություններ էին շրջանառվում, որ ԱԳՆ նախկին շենքում կբացվի թանգարան։ Հայասանի մի շարք գործարարներ կտրականապես դեմ էին այդ շենքի օտարմանը:

«Հայաստանում Էդուարդո Էռնեկյանի նոր նախագծերի շարքում է նախկին ԱԳՆ շենքի տեղում բիզնես կենտրոնի կառուցումը», – ասաց Ուրրիոլաբեիտիան։

Միաժամանակ նա չնշեց ներդրումների ակնկալվող չափն ու կառուցման հնարավոր ժամկետները։
Նա նշել է միայն, որ Էռնեկյանը` Արգետինայի խոշորագույն ներդրողն է Հայաստանում, և Հայաստան ժամանող զբոսաշրջիկերն առաջին հերթին տեսնում են ընկերություններ արգետինական ներդրումով` օդանավակայանը, բանկը, փոստը, գինին, գյուղատնտեսական արտադրանքը։

Ինչպես նշեց դեսպանը, Էռնեկյանի կողմից Հայաստանում իրականացվող նախագծերն ավելի լայնածավալ են, նշելով, որ Արգենտինայի հայ համայնքը նույնպես ակտիվ մասնակցություն է ունենում Հայաստանի կյանքում, ինչպես նաև ավելացրեց, որ կփորձի մեծացնել իրենց աջակցությունը ներդրումային ծրագրերին։
«Հույս ունենք, որ Հայաստանում ժողովրդական դիրքորոշման նման վիրտուոզ դրսևորման դեպքում, որն արտացոլվեց թավշյա հեղափոխության տեսքով, Արգենտինայի հայերի մեծ մասը կցանկանա աջակցել Հայաստանի տնտեսական ու սոցիալական հարցերին», – ասաց դեսպանը։
Արգենտինացի գործարար Էդուարդո Էրնեկյանը «Կորպորասիոն Ամերիա» ընկերության սեփականատերն է, որը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն կառավարումն է իրականացնում։
Հայաստանում նա նաև այլ ծրագրեր է իրականացում, այդ թվում գյուղատնտեսական ոլորտում։ Գործարարին է պատկանում նաև «Կոնվերսբանկ» ՓԲԸ–ն։