Բավ է պառակտվել
05-02-2016 11:14

ՄՊՀ–ի կենսաբանները Կարմիր ծովում լուսարձակող պոլիպներ են հայտնաբերել

Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի գիտնականները, իրենց արտասահմանյան գործընկերների հետ միասին Կարմիր ծովում անսովոր պոլիպներ են հայտնաբերել, որոնք կանաչ լույս արտադրելու շնորհիվ գրավում և որսում են այլ անողնաշարավորների: Վերջին տարիներին, գիտնականները մշակել են մի քանի տեսակի տրանսգենային կենդանիներ, որոնց ԴՆԹ-ի մեջ ինտեգրված է GFP մեդուզայի գենը: Այն ստիպում է նրանց գիշերը ուլտրամանուշակագույն լույսի տակ կանաչ լույս արձակել: Այս մեթոդը թույլ է տալիս կենսաբաններին հետևել ինչպես են տարբեր հիվանդություններ տարածվում օրգանիզմում և ինչ վնաս կարող են պատճառել նրան: Դրա հիման վրա գիտնականները կարողացել են ստեղծել «կանաչ» շներ, կատուներ, մկնիկներ, հավեր և այլ կենդանիներ: Այդ գենը այնքան կարևոր է գիտության համար, որ դրա հայտնագործության համար 2008 թ. քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակ է շնորհվել է: 

Ուսումնասիրելով Սաուդյան Արաբիայի ափերի կղզիախմբի կորալային խութերի կենսաբազմազանությունը, կենսաբանները ուլտրամանուշակագույն լույսի օգնությամբ հետազոտել են ծովային կյանքը: Այստեղ նրանք գտել են անհայտ անողնաշարային էակների` «ֆլուորեսցենտային լամպեր», որոնք նման են դպրոցական կենսաբանության դասագրքի Հիդրային: Կարմիր ծովի նոր տեսակը, գաղութներ են ստեղծում, կանաչ լույսերի շղթաներով զարդարելով Nassarius margaritifer խեցեմորթերին: Նման արտասովոր սիմբիոզները շատ քիչ են ուսումնասիրվել: Ներկայումս կենդանաբանները կարող են միայն ենթադրել, որ պոլիպների բերանի շուրջ լուսարձակումը նրանց զոհին գրավելու համար է: