22-06-2015 14:28

Բիբինի տերը թաղեմ: Մի մարդու անունը, որ Բիբին լինի.պատգամավոր

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանն՝ ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանն ասաց. «Բա ի՞նչ անեն, լույսերն անջատե՞ն»: Հարցին, թե տեղյակ է ՀԷՑ-ի չարաշահումներից և այն, որ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը մի քանի հազար դոլար աշխատավարձ է ստանում, Ս.Սարոյանը պատասխանեց. «Բիբինը կստանա, Բիբինի տերը թաղեմ: Մի մարդու անունը, որ Բիբին լինի»: Նրա խոսքերով՝ իրեն նույնպես դուր չի գալիս էլեկտրաէներգիայի թանկացումը, բայլ այլ ելք չկա: «Մի հոսանք մուծող էլ ես եմ, կարո՞ղ ա ուշքս գնում ա, որ տանեմ փողերը տամ, բայց հովհարային անջատում չի կարա լինի»,- ասաց Ս.Սարոյանը: