12-11-2016 11:54

Հայաստանում մեկնարկել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Աշխարհի 14-րդ առաջնությունը

Ծաղկաձորում մեկնարկել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի Աշխարհի 14-րդ առաջնությունը:

Առաջնությունն առաջին անգամ է Հայաստանում անցկացվում: Նախկինում այն անցկացրել են Իսրայելում, Թուրքիայում, Վրաստանում եւ Ադրբեջանում: Առաջնությանը մասնակցելու են 400 գիտակներ 23 երկրներից: Մասնակիցների թվում են նաեւ Մաքսիմ Պոտաշովը, Ալեքսանդր Դրուզը, Ալեքսանդր Ռուբինը եւ Անդրեյ Կոզլովը: Հայաստանը ներկայացված է լինելու 5 թիմով:

Բացման արարողությանը ողջույնի խոսքով է հանդես եկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա բոլորին ազնիվ պայքար եւ հաջողություն է մաղթել: «Թող հաղթի ուժեղագույնը»,- նշել է նախագահը:

Մրցաշարը երկու օր կտեւի: Այսօր կայանալու է ընտրական փուլը, որը ներառում է 15 հարցից բաղկացած 4 տուր: