Բավ է պառակտվել
01-05-2014 09:31

Էրդողանի ուղերձից հետո ՀՀ-ից պատասխան քայլեր էինք սպասում . Թուրքիայի վարչապետ

Էրդողանի՝ 1915թ.-ի դեպքերի վերաբերյալ ցավակցական ուղերձից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Երևանից և միջազգային հանրությունից աջակցություն են ակնկալում. նման հայտատարություն է արել Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը, տեղեկացնում է թուրքական Sontv կայքը։ Ըստ փոխվարչապետի Էրդողանը շատ կարևոր հայտարարություն է արել, և խոսել է 1915թ.-ի դեպքերի 100-ամյակի նախօրեին Թուրքիայի արած քայլերի մասին։ «Թե՛ ԱՄՆ-ից, թե՛ միջազգային հանրությունից, թե՛ Հայաստանից ու հայկական սփյուռքից այդ ուղերձի պատասխանն ենք ակնկալում։ Այդ հարցերի լուծման ուղղությամբ մենք հայտարարություն և քայլեր ենք սպասում։ Մենք դա կարևոր ենք համարում և այդ ուղղությամբ ավելի կարևոր քայլեր ենք անելու»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը ապրիլիքսանչորսյան հայտարարությամբ էր հանդես եկել՝ ցավակցելով 1915թ.-ին սպանվածների հարազատներին և նրանց հոգիներին հանգստություն մաղթելով։