Բավ է պառակտվել
14-11-2014 09:19

Բեռլուսկոնիի կուսակցությունը քննադատել է Բաքվին ԼՂՀ ուղղաթիռի կործանման համար

Սիլվիո Բեռլուսկոնիի «Առա՛ջ, Իտալիա» (Forza Italia) կուսակցությունը քննադատել է Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած միջադեպը, հայտնում է Free News Online-ը՝ վկայակոչելով իտալական խորհրդարանում կուսակցության խմբակցության օրգան Il Mattinale-ին: «Կովկասյան պատերազմի արձագանքներից կարող է կրկին պայթել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սառեցված հակամարտությունն այն բանից հետո, երբ ադրբեջանական բանակը կործանեց անկախության կողմնակիցների զինված ուժերի (քրիստոնյա հայերի) ուղղաթիռը Լեռնային Ղարաբաղում: Դրանից հետո ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մոտենալ ուղղաթիռին՝ հնարավոր վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար: Մենք դատապարտում ենք այս ագրեսիան՝ որպես իսկական սադրանք: Հատկապես այն բանից հետո, երբ հայկական աղբյուրները հայտարարեցին, որ ուղղաթիռում ուսումնավարժանքների ժամանակ զինամթերք չկար: Այս միջադեպը խստորեն դատապարտեցին Եվրամիությունը, ԵԱՀԿ-ն, Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան: Մենք միանում ենք նրանց՝ պատահածը համարելով ծանր հարձակում վտանգավոր հետեւանքներով: Բայց մեր կառավարությունը դեռեւս լռում է»,- գրում է հրատարակությունը: Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ժամը 13:45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Կործանման վայրը շփման գծին չափազանց մոտ է: