Բավ է պառակտվել
14-05-2015 07:41

Մակարոնները, սպիտակ հացը և չիպսերը խորացնում են սթրեսը

Շատերը գիտեն, որ մարդկանց մեծամասնությունը գերադասում է սթրես ստանալ, քան լինել քաղցած:Ավելի հաճախ են սթրեսային վիճակում գտնվողներն իրենց ուշադրությունն ուղղում դեպի քաղցրեղենը, որը պարունակում է հսկայական քանակությամբ «արագ» ածխաջրեր, որոնք էլ ավելի են խորացնում սթրեսը և հանգեցնում դեպրեսիաների: Հարվարդի մասնագետները երկար ժամանակ ուսումնասիրել են սթրեսի ժամանակ ածխաջրերի օգտագործման խնդիրը: Նրանք հաստատում են, որ շատ միս և ածխաջրերով հարուստ ուտելիք օգտագործող կանանց մոտ 41 տոկոսով ավելի շատ է հանդիպում խրոնիկ դեպրեսիաներ: Անցանկալի մթերքների ցանկում տեղ են գրավել մակարոնը, սպիտակ հացը և չիպսերը: Իսկ այն կանայք, որոնց դիետայում կա ձիթապտղի յուղ, ձուկ, մի քիչ գինի և սուրճ, ավելի քիչ են հակված դեպրեսիայի: Դա վկայում է այն մասին, որ կյանքի դժվար պահերին պետք է ուշադիր լինել սեփական մենյուի նկատմամբ, որ էլ ավելի չվատացնեն իրենց վիճակը: