Բավ է պառակտվել
26-05-2015 12:56

Բելգիայում հայ կասկածյալների պատճառով քրեական հետապնդում է սկսվում Skype-ի նկատմամբ

Բելգիայի Մեխելեն քաղաքի դատախազությունը քրեական հետապնդում է սկսել՝ նպատակ ունենալով քրեական գործ հարուցել Skype ծառայության ինտերնետ հեռախոսակապի նկատմամբ:  Իրավաահ մարմինները որոշումը կայացրել են այն պատճառով, որ Skype-ը հրաժարվել է բելգիացի քննիչներին մատչում տրամադրել հանցավոր գործունեության մեջ կասկածվող երկու կասկածյալների խոսակցություններին: Հետաքննությունը պնդում է, որ 2012-ին Հայաստանի երկու քաղաքացիներ ակտիվորեն օգտվել են ծառայութան ինտերնետ հեռախոսակապից՝ այդկերպ համաձայնեցնելով իրենց հանցավոր մտադրությունները, որ առնչվում են մաքսանենգ արտադրանքի մատակարարումներին ու գողացված գույքին: Skype-ը հրաժարվել է տեղեկություններ տրամադրել՝ նշելով, որ ընկերությունը Բելգիայի հեռախոսային օպերատորը չէ, և իր վրա չի տարածվում այդ երկրի օրենսդրությունը: