Բավ է պառակտվել
07-11-2016 10:13

«Բելավիան» վերսկսում է չվերթերը դեպի Երևան

«Բելավիա» ավիաընկերությունը մտադիր է Երևանի ուղղությամբ չվերթերը վերսկսել հաջորդ տարվա ամռանը:

«Բելավիան» նախատեսում է 2017թ-ի հունիսին վերսկսել Մինսկ-Երևան չվերթը: Այս մասին հայտնում է «Բելավիա» ավիաընկերություն» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Անատոլի Գուսարովին:

«Հուսով եմ, որ Բելառուսի և Հայաստանի միջև ուղևորափոխադրումների պահանջարկի անկումը ժամանակավոր է: Մենք ծրագրում ենք վերականգնել այդ չվերթը 2017թ-ի հունիսին»,- ասել է Գուսարովը՝ մեկնաբանելով Մինսկ-Երևան չվերթի վերականգնման հնարավորությունը:

«Բելավիան» Բելառուսի խոշորագույն ավիափոխադրողն է: Ընկերությունը կանոնավոր չվերթեր է իրականացնում դեպի Եվրոպայի և Ասիայի 28 երկրի 47 օդանավակայան: