Բավ է պառակտվել
02-09-2015 17:23

Սիրիայի պատերազմից փախած հայ ընտանիքները հասան Երևան (լուսանկարներ)

Քոբանիի պատերազմից փախած ու մեկ տարի Թուրքիայի վրանային ճամբարներից մեկում ապրած Թովմասյանների բազմանդամ ընտանիքը ժամանեց Երևան: 
Երեք եղբոր ընտանիքներից երկուսը հայրենիք եկան հայրերի գլխավորությամբ, մյուս եղբայրը սպանվել է Սիրիայում:Մոտ մեկ տարի առաջ պատերազմի ճիրաններից փախած հայ ընտանիքները հասնում են Թուրքիա, ապրում վրաններում: Հետո եղբայրներից մեկը որոշում է գնալ Քոբանի, տեսնել՝ իրենց ունեցվածքից ի՞նչ է մնացել: Ցավոք, այնտեղ սպանվում է:
Թովմասյաններին «Զվարթնոց» օդանավակայում բացի Սփյուռքի նախարարության աշխատակիցներից ու մի քանի լրագրողներից դիմավորեցին նաև նրանց հեռավոր ազգականները:

Սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանն ասաց, որ ընտանիքներին ուղեկցելու է Սիլիկյան թաղամաս: Այստեղ ընտանիքները ժամանակավորապես կապրեն կացարանում, հետո նրանց կտեղափոխեն վարձակալած ու հարևանությամբ գտնվող բնակարաններ: Երեխաների դպրոց գնալու հարցն էլ կլուծեն:
«Ընդհանուր առմամբ գտնվում են բարոյահոգեբանական նորմալ վիճակում»,-ասաց Անտոնյանը: