Բավ է պառակտվել
08-09-2015 09:30

ՀՀ-ում աղքատությունը հնարավոր է հաղթահարել ջուրը հասանելի դարձնելով. Ն.Փաշինյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել և անդրադարձել Տավուշի սահմանամերձ գյուղեր այցելությանը: «Մի քանի տասնյակ բնակավայրերում շրջագայությունների արդյունքում հանգել եմ հետևյալ եզրակացության. Հայաստանում աղքատությունը հնարավոր է հաղթահարել խմելու և ոռոգման ջուրը մոտավորապես նույնքան հասանելի դարձնելով, որքան հասանելի է էլեկտրականությունը: Այսինքն՝ ինչպես բնակարանների 95 և ավելի տոկոսում 24 ժամ հոսանք կա, այնպես էլ բոլոր տներում՝ առանց բացառության՝ առնվազն 12 ժամ խմելու ջուր լինի և բոլոր վարելահողերը՝ առանց բացառության՝ ապահովված լինեն իրենց անհրաժեշտ ոռոգման ջրով: Հասկանալիորեն՝ տրամաբանական սակագներով: Խնդրում եմ չշփոթել. ոչ թե ցածր, այլ տրամաբանական սակագներով», – գրել է նա: