Բավ է պառակտվել
21-07-2014 11:10

Բան Կի Մունը քննադատել է իսլամիստների կողմից քրիստոնյաների հետապնդումները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը խստագույնս քննադատել է իսլամիստների կողմից քրիստոնյաների և այլ կրոնական էթնիկ փոքրամասնությունների հետապնդումներն Իրաքում, ինչպես նաև հիշեցրել է մարդկության դեմ իրականացված նման հանցագործությունների պատասխանատվության մասին:

«Գլխավոր քարտուղարը խստագույնս քննադատում է «Իսլամական պետության» և նրա հետ կապ ունեցող զինված խմբավորումների կողմից փոքրամասնությունների պարբերական հետապնդումները։ Նա հատկապես անհանգստացած է սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններով, որոնք հնչում են քրիստոնյաների հասցեին Մոսուլում և Իրաքի այլ շրջաններում, մասնավորապես՝ այն հաղորդագրությունով, որ նրանք պետք է իսլամ ընդունեն, հարկ վճարեն, հեռանան կամ մահապատժի ենթարկվեն»,- ասվում է գլխավոր քարտուղարի վարչակազմի հաղորդագրությունում։